ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան սկսել է Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմարշավի երկրորդ փուլը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան սկսել է Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմարշավի երկրորդ փուլը
04.06.2018 | 12:13

ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան, Սիրիայում իրենց դաշնակից «Սիրիական ժողովրդավար ուժերը» և իրաքցի զինվորականներն սկսել են Սիրիայի և Իրաքի սահմանին «Իսլամական պետության» դեմ ռազմարշավի երկրորդ փուլը` կիրակի հայտնել է միջազգային կոալիցիան:

Ապրիլի վերջին ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիան հայտարարել էր Իրաքում ահաբեկիչների դեմ խոշորածավալ մարտական գործողություններն ավարտելու մասին: Այժմ կոալիցիոն ուժերը կենտրոնանում են անվտանգության ոլորտում Իրաքի ինքնապաշտպանական հնարավորությունների զարգացման ուղղությամբ:
Կոալիցիայի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ ԻՊ-ը զգալի ներկայություն է պահպանում Իրաքի և Սիրիայի սահմանին, որտեղ ցանկանում է ապահով ապաստան գտնել:

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ